Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեի ուղերձը Արևմտյան երկրների երիտասարդներին

 

 

Արևմտյան երկրների երիտասարդներին

Հանուն գթած և ողորմած Աստծո

Ֆրանսիայում կույր ահաբեկչության հետևանքով ստեղծաված անցանկալի իրավիճակը, մեկ անգամ եւս ինձ ստիպեց զրուցել ձեզ՝ երիտասարդներիդ հետ:

Ինձ համար վշտալի է,որ նման իրավիճակն է ձեզ հետ խոսելու առիթ ստեղծում:Բայց փաստ է,որ եթե  ցավալի իրավիճակում ելք գտնելու նպատակով մտքերի փոխանակման հնարավորություն չստեղծի, ապա հասցված վնասը կկրկնապատկվի:

Յուրաքանչյուր մարդու տառապանքը աշխարհի որ մասում էլ որ նա լինի ինքնին ցավ է պատճառում  բոլորին: Սեփական երեխայի մահվան ականատես լինելը: Այն մոր վիշտը, որի ընտանիքի ուրախությունը վերածվել է ողբերգության: Այն մարդը, որ իր կնոջ դիակն է տեղափոխում՝ սարսափահար: Կամ մեկ ուրիշը ,որ չգիտի վայրկյաններ անց ինչ է պատահելու իրեն: ՉԻ կարող չցավեցնել յուրաքանչյուր մարդու սիրտը:

 

Ում սրտում կա սեր ու  բարություն և ով օժտված է մարդկային արժանիքներով անպայման նման դեպքերից մեծապես կհուզվի ,դա լինի Ֆրանսիայում, թե Պաղեստինում , Իրաքում, Լիբանանում և Սիրիայում,  միևնույն է: Անտարակույս մեկուկես միլիարդ մուսուլմաններ նույն զգացմունքն ունեն և ատում են այս աղետների հեղինակներին: Բայց հարցը նրանում է,որ եթե այսօրվա տառապանքներն ավելի լավ ու ապահով ապագա կերտելու առիթ չհանդիսանան մարդու համար ,ապա  դրանք կվերածվեն ընդամենը դառը հուշերի: Ես հավատում եմ ,որ դուք երիտասարդներ դաս քաղելով այսօրվա խնդիրներից նոր ելք կգտնեք ապագան կառուցելու համար , արգելք դառնալով այն սխալ ճանապարհի առջեւ ,որը արևմուտքը հասցրել է ներկա իրավիճակի:

Ճիշտ է ,որ այսօր ահաբեկչությունը մեր և ձեր ընդհանուր ցավն է ,բայց պետք է հասկանաք ,որ այն տառապանքն ու անապահովությունը ,որ ապրել եք վերջին դեպքերի ընթացքում , Իրաքի ,Եմենի , Սիրիայի ու Աֆղանստանի ժողովուրդների տառապանքից տարբեր են՝երկու առումներով:

 Առաջին՝ Իսլամ աշխարհն երկար տարիներ է ինչ լայնամաշտապ բռնության ու ահաբեկչության զոհն է  : Երկրորդ ՝ դժբախտաբար այդ բռնությունները մշտապես եւ տարբեր ձեւեով պաշտպանվել են որոշ գերտերությունների կողմից:

 

Այսօր համարյա բոլորը գիտեն Ալ Ղաիդայի եւ Թալիբանի խմբերին սպառազինելու գործում ԱՄՆ-ի դերակատարության մասին: Այս ուղղակի աջակցությանը զուգահեռ , թաքֆիրական ահաբեկչության ճանաչված ու բացահայտ հովանավորները իրենց քաղաքական ամենահետամնաց համակարգերով հանդերձ մշտապես գտնվել են  արևմուտքի դաշնակիցների շարքում:

Ընդսմին տարածաշրջանում նպատակասլաց ժողովրդավարություններից ելած ամենալուսավոր ու ամենաառաջադեմ գաղափարները անողոքաբար ճնշվել են: Իսլամ աշխարհում «Զարթոնքի շարժման» նկատմամբ արևմուտքի երկակի չափանիշներով մոտեցումը պերճախոս վկայությունն է արևմուտքի վարած  երկակի քաղաքականության:

 

Այս երկակի քաղաքականության  մյուս երեսն է՝ Իսրայելի պետական ահաբեկչությանը ցուցաբերվող հովանավորությունը: Պաղեստինի բռնահարված ժողովրդի նկատմամբ ավելի քան 60 տարի է, ինչ իրագործվում է  ահաբեկչության ամենասոսկալի տեսակը: Եթե Եվրոպայի ժողովուրդները ներկայումս   ապաստանելով իրենց բնակարաններում խուսափելում են բազմամարդ  կենտրոններ հայտնվել  , պաղեստինյան յուրաքանչյուր ընտանիք տասնյակ տարիներ է, ինչ իր տան մեջ անգամ ապահովություն չունի,քանզի ամենուրեք սիոնիստական վարչակարգի կողմից իրականանում են  ավերածություններ ու սպանություններ:

 

Այսօր  ինչպիսի բռնություն, իր դաժանությամբ, կարելի է համեմատել սիոնիստական վարչակարգի կողմից իրականացվող վերաբնակեցման քաղաքականության հետ: Այդ  ռեժիմը ,որ երբեք  իր հզոր դաշնակիցների կամ միջազգային այսպես ասած անկախ կառույցների  կողմից լրջորեն եւ արդյունավետ կերպով չի քննադատվել, ամեն օր ավերում է պաղեստինցիների բնակարանները , այգիներն ու ագարակները , նրանց թույլ չտալով նույնիսկ սեփական տան իրերն ու գույքը   կամ  գյուղատնտեսական բերքը հավաքել: Եվ այս բոլորը կատարվում է կանանց ու երեխաների սարսափահար ու լացակումած աչքերի  առջև, որոնք  ականատես են լինում իրենց ընտանիքի անդամների ծեծ ու ջարդին ու խոշտանգումներին:

 

Արդյոք ժամանակակից աշխարհում այս մասշտաբով ու տեւողությամբ   դաժանություն ճանաչո՞ւմ եք: Արդյոք  բողոքող կնոջ սպանությունը մինչև ատամները զինված ոստիկանի կողից եթե ահաբեկչություն չէ ,ապա ի՞նչ է: Այս բարբարոսությունը օկուպանտ վարչակարգի կողմից չպե՞տք  է ծայրահեղություն անվանել:Թերեւս այս պատկերներն այլեւս չպե՞տք է մարդկային գութը շարժեն, քանի որ 60 տարի շարունակ հեռուստաէկրաններից ցուցադրվում են:

 

Վերջին տարիներին դեպի Իսլամ աշխարհ իրականացված զորաշարժերը ,որոնք իրենց հերթին մարդկային անհամար զոհեր են խլել, մեկ այլ  վկայությունն է արևմուտքի երկակի տրամաբանության: Գրոհի ենթարկված երկրները մարդկային վնաս կրելուց բացի , կորցրել են տնտեսական ու արդյունաբերական ենթակառույցները , դանդաղել է նրանց զարգացման ընթացքը և որոշ դեպքերում կանգ առել: Այնուամենայնիվ ամենայն հանդգնությամբ նրանցից պահանջվում է ,որ իրենց բռնահարված չհամարեն: Ինչպես կարելի է մի երկրի վերածել ավերակի, մոխիր դարձնելով նրա քաղաքներվ ու գյուղերը ,ապա նրա ժողովրդին ասել ,որ  «Խնդրում ենք ձեզ բռնահարված չհամարեք»: Նրանց չհասկանալու կամ աղետները մոռանալու կոչ անելու փոխարեն ավելի լավ չէ՞ ազնվությամբ ներողություն խնդրել: Այս տարիների ընթացքում ներխուժողների երկերեսանիության պատճառով Իսլամ աշխարհի կրած տառապանքն հավասար է եղել նյութական վնասին:

 

Սիրելի երիտասարդնե՛ր

Ես հուսով եմ,որ դուք մոտ կամ հեռու ապագայում զեղծարար եւ բուն ճշմարտությունը սքողող այս գաղափարախոսությունը փոփոխության կենթարկեք:Իմ կարծիքով անվտանգության և խաղաղության հաստատմանն ուղղված առաջին փուլն է՝ բարեփոխել բռնություն ծնող այս գաղափարախոսությունը:

Քանի դեռ արևմուտքի քաղաքականության մեջ իշխում են երկակի չափանիշներ և քանի դեռ ահաբեկչությունն ըստ իր հզոր հովանավորների բաժանվում է երկու՝ լավ ու վատ տեսակների  ու քանի դեռ մարդկային ու բարոյական արժեքներից վեր են դասվում  իշխանությունների շահերը ,չպետք է բռնության արմատները այլ տեղ որոնել:

Ցավոք այս արմատները երկար տարիների ընթացքում աստիճանաբար ներթափանցել են արևմուտքի մշակութային քաղաքականության խորքը,  վերածվելով անուղղակի գրոհի:

Աշխարհի բազմաթիվ երկրներ հպարտանում են իրենց ազգային ինքնատիպ մշակույթով: Մշակույթներ,որոնք ծաղկելով հարյուրավոր տարիներ շարունակ սնուցել են մարդկային հասարակություններին:Այս առումով  Իսլամ աշխարհն էլ բացառություն չի կազմում: Բայց ներկա դարում արևմուտքը օգտվելով զարգացած տեխնոլոգիայից փորձում է տարածել միօրինակություն ու նույնանմանությունն աշխարհում: Արևմուտքի մշակույթի պարտադրումը այլ ժողովուրդներին և այլ մշակույթների թերագնահատումը՝ ես համարում եմ լուռ ու չափազանց վնասակար բռնություն:

 

Հարուստ մշակույթների նսեմացումը և նրանց ուղղված անարգանքն այն դեպքում է իրականանում ,երբ փոխարինող մշակույթը երբեք համապատասխան ներուժը չի կարող ունենալ: Որպես օրինակ երկու տարրեր՝ «Ագրեսիվությունը» և «Բարոյական սանձարձակությունը» ,որոնք ցավոք արևմտյան մշակույթի գլխավոր բաղադրիչներն են համարվում, նրա դիրքը իջեցրել են նվազագույն աստիճանի: Ահավասիկ հարց է ծագում ,որ եթե մենք ագրեսիվ, հասարակ ու իմաստազուրկ մշակույթ չուզենք մեղավո՞ր ենք: Եթե մենք արգելենք մեր երիտասարդներին ուղղված արվեստանման արտադրանքների շրջանակում ավերածության հոսքը,մենք մեղավո՞ր ենք: Ես չեմ հերքում մշակութային կապերի արժեքը : Երբ այս կապերը բնական ու հարգալից պայմաններում  են մատուցվել՝ հասարակությանը հարստություն, ծաղկում ու  զարգացում են պարգևել: Իսկ անհամահունչ ու պարտադրյալ կապերը անհաջող ու վնասաբեր են եղել:

 

Ցավով պիտի ասեմ,որ ԻԼԻՊ-ի նման ստոր խմբավորումները ծնունդ են առել ներմուծվող  մշակույթների հետ անհաջող կապերի արդյունքում: Եթե խնդիրը իրոք հավատամքային լիներ ,պետք է գաղութարարության ժամանակաշրջանից առաջ նման երևույթներ նկատվեին Իսլամ աշխարհում: Մինդչեռ պատմությունը հակառակն  է վկայում:  Պատմական փաստերը ապացուցում են ,որ ինչպես մի բեդվին ցեղում ծայրահեղական ու մերժված  մի գաղափարախոսության հետ գաղութարարության խաչաձևումը ծայրահեղության սերմեր ցանեց այդ տարածաշրջանում:Միթե հնարավոր է ,որ աշխարհի ամենամարդկային ու ամենաբարոյական կրոնական վարդապետություններից մեկից, որ մեկ մարդու սպանությունը համարում է ողջ մարդկության սպանություն , ԻԼԻՊ-ի նման  մի աղբ  դուրս գար:

 

Մյուս կողմից պետք է հարցնել, թե ինչու նրանք ովքեր ծնվել են Եվրոպայում և նույն միջավայրում մտավոր ու հոգևոր  դաստիարակություն  են ստացել ներգրավվում են այդ խմբավորումներում: Արդյոք կարելի է հավատալ ,որ անհատները մեկ-երկու անգամ այցելում են պատերազմական շրջաններ ու հանկարծ այն աստիճան ծայրահեղական են դառնում ,որ սպանում են իրենց հայրենակիցներին: Անտարակույս չպետք է մոռանալ բռնությամբ շաղախված միջավայրում անառողջ մշակութային սնուցման ազդեցությունը :

 

Այս ոլորտում պետք է համապարփակ  վերլուծություն  կատարել ,վերլուծություն ,որը կհայտնաբերի հասարակության թաքուն ու անթաքույց աղտոտիչները: Միգուցե արդյունաբերական ու տնտեսական ծաղկման տարիների ընթացքում այն խոր ատելությունը ,որ  արևմտյան հասարակությունների որոշ խավերի սրտերում սերմանվել է անհավասարությունների և հավանաբար օրինական ու կառուցվածքային խտրականությունների հետևանքով բարդույթներ է առաջացրել ,որ մերթ ընդ մերթ հիվանդագին կերպով այսպիսի դրսևորում է ունենում:

 

Ամենայն դեպս դուք՝  երիտասարդներդ  պետք է ճեղքեք ձեր հասարակության մակերեսային շերտերը և գտնեք ու հեռացնենք անհարթություններն ու թշնամությունները: Հասարակության Ճեղքերը խորացնելու փոխարեն պետք է փակել դրանք: Ահաբեկչության դեմ մղվող պայքարում մեծ սխալը այն շտապողական հակազդեցություններն են ,որոնք առկա ճեղքերը խորացնում են:  Յուրաքանչյուր շտապ քայլը ,որ Եվրոպայում  և ԱՄՆ-ում բնակվող միլիոնավոր ակտիվ ու պատասխանատու մուսուլման հասարակությանը մեկուսացման ու տագնապի կմատնի և առավել քան երբևէ նրանց կզրկի իրենց հիմնական իրավունքներից ու կմեկուսացնի  ոչ միայն չի լուծելու խնդիրը այլև ավելի կմեծացնի տարաձայնություններն ու  անախորժությունները: Հակադարձող և մակերեսային միջոցառումները հատկապես եթե օրինական բնույթ ստանան, առկա բեւեռացումն է միայն մեծացնելու եւ այլ արդյունք չի կարող ունենալ:  Հաղորդումների համաձայն՝ որոշ եվրոպական երկրներում օրենքներ են սահմանվել,որոնց համաձայն քաղաքացիները պարտավոր են գաղտնաբար հետեւել մուսուլմաններին: Սա բռնարարք է և մենք բոլորս գիտենք,որ անպատասխան չեն մնում այդպիսի քայլեր: Դրանից բացի, մուսուլմանները նման վերաբերմունքի արժանի չեն: Արևմտյան աշխարհը դարեր ի վեր ճանաչում է մուսուլմաններին: Սկսած այն օրից, երբ արևմյան աշխարհի ներկայացուցիչները որպես հյուր եղան իսլամական տարածքում և աչք դրեց  տանտիրոջ հարստության վրա, մինչեւ այն օրը ,երբ հյուրընկալեցին մուսուլմաններին, օգտվելով  նրանց աշխատանքից ու մտքից, բարությունից ու համբերատարությունից: Ուրեմն  ես ձեզ՝ երիտասարդներիցդ, ակնակալում եմ ,որ ճիշտ ճանաչողության հիման վրա եւ խորամտությամբ ու դառը փորձից օգուտ քաղելով իսլամ աշխարհի հետ արժանավայել ու ճիշտ գործակցության հիմքեր մշակեք: Այդ դեպքում, մոտ  ապագայում կտեսնեք, որ նման հիմքի վրա ստեղծած  կառույցը վստահության ու ապահովության ստվեր է սփռում դրա կառուցողների  վրա, նրանց պարգեւելով անվտանգության ու խաղաղության ջերմությունը և ողջ աշխարհի վրա տարածելով հույսի շողերը լուսավոր ապագայի նկատմամբ:

 Սեյյեդ Ալի Խամենեի

29.11.2015

 

تمامی حقوق این وب سایت متعلق به نهاد نمایندگی مقام معظم رهبری در دانشگاه محقق اردبیلی می باشد